Ղրղըզստանի գործող վարչապետ Ամլազբեկ Աթամբաեւը հաղթել է նախագահական ընտրություններում` ստանալով քվեների 50 տոկոսից ավելի:

ԿԸՀ-ի տվյալներով, 79,77 տոկոս քվեաթերթիկների հաշվարկից հետո Աթամբաեւը ստացել է ձայների 50 տոկոսից ավելի: Նրա օգտին քվեարկել է 1,827 միլիոն ընտրողներից 915, 068 հազարը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Երկրորդ եւ երրորդ տեղերը նվազագույն տարբերությամբ կիսում են ԱԻՆ նախկին նախարար Քամչիբեկ Տաշիեւը  եւ նախկին պետքարտուղար Ադահան Մադումարովը: Ընտրություններին մասնակցել է 16 թեկնածու: