Չիլիում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:

Չիլիի Գեոֆիզիկայի ինստիտուտում հայտնել են, որ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Տալտալ քաղաքից 60 կմ հեռավորության վրա, մայրաքաղաք Սանտյագոյից 1400 կմ հյուսիս: Օջախը եղել է 47 կմ խորության վրա:

Երկրակեղեւի տատանումները զգացվել են մի քանի բնակավայրերում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Ավերածությունների եւ զոհերի մասին չի հաղորդվում: