Ֆրանսիայի մայրաքաղաքում թուրքերն ընդդեմ PKK-ի ցանկացել են բողոքի գործողություններ իրականացնե, սակայն ենթարկվել են քրդերի հարձակմանը:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Փարիզում թուրքերը բողոքի գործողության համար հավաքվել են Բաստիլի հրապարակում, որի ընթացքում էլ ենթարկվել են մահակներով եւ քարերով հարձակման քրդերի կողմից:

Բախումների հետեւանքով մի թուրք երիտասարդ ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: