Հայաստանի ներքաղաքական վիճակը լարված է, եւ այդպես է մնալու մինչեւ ընտրություններ։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստան դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գ. Սարգսյանը «Պատճառն այն է, որ երկրում այդպես էլ չձեւավորվեց հստակ ծրագիր հանրապետությունն այս ծայրագույն իրավիճակից դուրս բերելու համար, չձեւավորվեց համապատասպան հավաքական թիմ, որն  անհրաժեշտ է երկրի առաջ ծառացած լրջագույն խնդիրները կարգավորելու համար։ Իշխող կոալիցիան դա չի կարող` իր ունեցած ներքին հակասությունների պատճառով եւ նաեւ այն պատճառով, որ ներսում կան մեծաթիվ մարդիկ, որոնք ստվերում են գործում: Նրանք չեն կարող շրջադարձային գործողություններ կատարել։ Հետեւաբար, որքան էլ Հանրապետական կուսակցությունը ցանկանա այդ իրավիճակը էապես փոխել, չի կարող, որովհետեւ նրա ձեռքերը նույնպես կապված են»,- ասաց Արամ Գ. Սարգսյանը։

Նրա գնահատմամբ, անցած տարիների ընթացքում ստվերը չկրճատվեց, մենաշնորհը շարունակում է իշխել, օլիգարխները շարունակում են հարստանալ։ «Այս ճգնաժամային իրավիճակում անհրաժեշտ է ձեւավորել հավաքական թիմ։ Հանրապետության նախագահին կից պետք է ստեղծվի մի նոր մարմին՝ ռազմավարական պլանավորման եւ հակաճգնաժամային այլանս եւ քաղաքական ուժերի մասնակցությամբ եւ մասնագետների։ Նրանք պետք է մշակեն երկու տարվա ծրագիր, որի արդյունքում երկիրը պետք է դուրս բերվի այդ իրավիճակից։ Իսկ պատասխանատվությունը երկրի վիճակի համար պետք է վերցնեն բոլոր նրանք, ովքեր կձեւավորեն այդ ալյանսը»,- ասաց Արամ Գ. Սարգսյանը։

Նրա գնահատմամբ, այդ պահին անհրաժեշտ են ոչ տրիվիալ, ոչ ստանդարտ քայլեր իրավիճակը փոխելու համար։

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի կարծիքով, ալյանս ձեւավորելու գաղափարը խորացնելու դեպքում, այն միայն կարելի է ողջունել։ Սակայն ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, ապա, ըստ Սահակյանի, այն կարելի է բնութագրել որպես կայնուն, դեպի հերթական ընտրությունները տանող գործընթաց։ «Եթե քաղաքական դաշտը փորձենք բնութագրել ներքաղաքական իրավիճակով պահմանավորված, ապա պետք է ասենք, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերը պատրաստվում են  հերթական ընտրություններին»,- ասաց Սահակյանը։

Ըստ Սահակյանի, կան որոշակի լարվածություններ եւ բարդություններ, սակայն դա բնական է, քանի որ տարին նախընտրական են եւ քաղաքական ուժերն իրենց զինանոցում պահած բոլոր զինատեսակները պետք է հանեն, որպեսզի օգտագործեն ընտրություններու մ հաջողություններին հասնելուն։