Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության կին պատգամավորներից բաղկացած պատվիրակությունը Սիրիա։

Թուրքական Dunyabulteni կայքի փոխանցմամբ՝ ընդդիմադիր կուսակցության պատվիրակությունը գլխավորում է CHP-ի փոխնախագահ եւ կուսակցության խոսնակ Բիրգյուլ Այման Գյուլերը։

Նշվում է, որ թուրքական ընդդիմության անդամ կանայք Սիրիա են մեկնել՝ իրենց աջակցությունը հայտնելու նախագահ Ասադին, շեշտելով, որ դեմ են դրսից Սիրիայի ներքին գործերին իրականացվող ցանկացած միջամտության։

Հայտնի է , որ կանայք սիրիացի իրենց գործընկերների հետ կազմակերպելու են մամուլի ասուլիս, որին արդեն հրավիրել են նաեւ արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները խիստ քննադատության են ենթարկում Ասադին՝ պահանջելով նրա հրաժարականը, մինչեւ իսկ սպառնալով պատերազմով։