Թուրքիան որոշում է կայացրել հետ վերադարձնել  Իսրայելին ծածկոցների խմբաքանակը, որն ավերիչ երկրաշարժից հետո ուղարկվել էր Վանի նահանգ որպես մարդասիրական օգնություն: Այս մասին հաղորդում է  Ynet պորտալը:

Տեղի աղբյուրների փոխանցմամբ` բնական նյութերից պատրաստված ծածկոցներն ալերգիա եւ ուժեղ քոր են առաջացնում,  ինչն անհնար է դարձնում դրանց օգտագործումը:  Գործվածքը, որից պատրաստված են վերմակները, պարունակում է վնասատու արնախում միջատներ:

Նշվում է, որ երկրաշարժից տուժածներին ուղարկված մարդասիրական օգնության շրջանակներում, Իսրայելը թուրքական կողմին հազարավոր բրդե վերմակներ եւ ծածկոցներ է տրամադրել, որոնք ՑԱԽԱԼ-ի ռազմական պահեստներից էին հանվել:

Համաձայն մեկ այլ վարկածի` Թուրքիան, չցանկանալով աշխարհին ներկայանալ որպես թույլ եւ անկազմակերպ պետություն, ով ի վիճակի չէ օգնություն ցուցաբերել տուժածներին, վերադարձրել է ծածկոցները քաղաքական նկատառումներով: