Լիբիայի ժամանակավոր կառավարության ղեկավար Մահմուդ Ջիբրիլը հաստատել է երկրում քիմիական զենքի առկայությունը եւ հայտնել, որ այս շաբաթ իրավիճակն ուսումնասիրելու նպատակով Լիբիա կժամանեն միջազգային տեսուչներ, հայտնում է ամերիկյան Fox News հեռուստաալիքը:
Լրագրողների հետ զրույցում Ջիբրիլը ասել է, որ նոր Լիբիային այդ քիմիական զենքը հարկավոր չէ: «Ուզում ենք վստահեցնել ձեզ, ու նոր Լիբիան կլինի խաղաղ Լիբիա, եւ որ մեր շահերից է բխում, որ նոր Լիբիան զենք չունենա», - նշել է նա, հաղորդում է «Подробности»-ն:
Անցած շաբաթ Լիբիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Յան Մարտինը ՄԱԿ-ի ԱԽ-ին հայտնել էր, որ լիբիական տարածքում հայտնաբերվել են պահեստներ, որտեղ քիմիական զենք է պահվում:




























