Վան նահանգի Արճեշ քաղաքի հանրապետական դատախազությունը արգելանք է դրել հոկտեմբերի 23-ի երկրաշարժից փլված մի շարք շենքերում իրականացնել որոնողական աշխատանքներ։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Արճեշի դատախազությունն ավելի վաղ քրեական գործ էր հարուցել բոլոր փլված շենքերի կառուցապատողների եւ սեփականատերերի դեմ։ Իսկ արդեն հոկտեմբերի 31-ին, դատախազությունն արգելել է որեւէ աշխատանք կատարել այն փլված շենքերում, որոնցից փորձաքննության համար դեռեւս նմուշներ չեն վերցրել։




























