Երեւանի Հարավ-արեւմտյան թաղամասը կամ «Բանգլադեշը» հայտնի է խոշոր առեւտրային կենտրոնով, այսպես կոչված «Բանգլադեշի տոնավաճառով»:
Առեւտրային այս կենտրոնը լայն ժողովրդականություն է վայելում, եւ, հատկապես, հանգստյան օրերին, շատ մարդաշատ է :
Մեքենաների սեփականատերերի համար տոնվաճառի դիմաց ոչ մեծ կայանատեղի է հատկացված, նույնիսկ կանոնակարգող անձ կա: Իսկ ահա հետիոտնի համար ավելի բարդ է: Խնդիրն այն է, որ տոնավաճառի դիմացի երբեմնի վերգետնյա անցումը վերացվել է: Անհետացել է նաեւ «զեբրան» , համապատասխան նշան նույնպես չկա:
Տոնավաճառին մոտ կանգառը կամ վերեւում է կամ ներքեւում, ինչը դվարություններ է ստեղծում «բեռնված» մարդկանց համար:
Եւ անհասկանալի է, թե ի՞նչ նկատառումներից ելնելով է վերացվել անցումը: Չի բացառված, որ այն պարզապես մոռացել են «նկարել»` ճանապարհային աշխատանքների ավարտից հետո:




























