Հայաստանի կառավարությունը 1,7-ական մլն դրամ կհատկացնի Վանուշ Խանամիրյանի եւ Ժիրայր Ավետիսյանի հուղարկավորության ծախսերը փոխհատուցելու համար: Որոշման համապատասխան նախագիծը ներառվել է կառավարության նոյեմբերի 3-ի նիստի օրակարգ:

Գումարները պետք է հատկացվեն կառավարության պահուստային ֆոնդից: Հատկանշական է, որ Վ. Խանամիրյանի թաղման ծախսերի համար պետական հանձնաժողովը հաշվարկել էր 2 մլն դրամ, սակայն ֆինանսների նախարարությունը կառավարությանն է ներկայացրել 1.7 մլն դրամի մասին որոշում, քանի որ այդ գումարը նմանատիպ հատկացումների առավելագույն սահմանն է:

Հիշեցնենք, որ  ՀՀ ժողովրդական արտիստ Վ. Խանամիրյանը մահացել էր հոկտեմբերի 5-ին, իսկ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Ժ. Ավետիսյանը` հոկտեմբերի 8-ին: