Հանրապետության ողջ տարածքում, այդ թվում` Երեւանում, առաջիկա երեք օրերին տեղումներ չեն դիտվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայպետհիդրոմետ» հիդրոօդերեւութաբանության կենտրոնի օթերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը: Նրա խոսքով`առաջիկա օրերին հանրապետության տարածքը կգտնվի անտիցիկլոնային դաշտի ազդեցության գոտում, ինչով պայմանավորված հանրապետությունում կդիտվի փոփոխական ամպամածություն, սակայն տեղումներ չեն սպասվում:

«Ինչ վերաբերում է օդի ջերմային ֆոնին, ապա հանրապետությունը կգտնվի հարավարեւմտյան տաք օդային հոսանքների ազդեցության ներքո, որոնք մեր տարածաշրջան են ներթափանցում Մերձավոր Արեւելքի տարածքից»,- նշեց նա` հավելելով, որ գիշերային ժամերին ջերմաստիճանը էապես չի փոխվի, բավականին տաք կլինի հնարավոր է նվազում 2-4 աստիճանով, իսկ ցերեկը սպասվում է ջերմաստիճանի բարձրացում` մոտ  2-4 աստիճանով: Այսպիսով` օդի ջերմաստիճանը գիշերը կլինի 0-2, իսկ ցերեկը` 13-15 աստիճան տաքություն: Գագիկ Սուրենյանը նշեց նաեւ, որ մայրաքաղաքից ցածրադիր հատվածներում նույնիսկ հնարավոր է մինչեւ 16 աստիճան տաքություն: