Թերթը գրում է, որ իր տեղեկություններով, «Օրինաց երկիր» կուսակցությունում լուրջ խուճապ է սկսվել:

«Բանն այն է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոալիցիայի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ զգուշացրել է, որ նախընտրական ցուցակները կազմելիս չպետք է հայտնվեն գործարարների անուններ: Մեր աղբյուրների փոխանցմամբ` դրանից հետոԱ. Բաղդասարյանը հայտնվել է անելանելի վիճակում, քանի որ նա վաղուց Էդուարդ Մադաթյանին (Խուճուճ Էդո) եւ Արայիկ Հայրապետյանին (Լավանդայի Արայիկ) խոստացել էր ընդգրկել ՕԵԿ համամասնական ցուցակում, ինչի դիմաց Էդ. Մադաթյանն եւ Ա.Հայրապետյանը կուսակցությանը պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերեին նախընտրական փուլում: Ըստ նույն աղբյուրների, վերջիններս արդեն իսկ որոշակի գումարներ տրամադրել են ՕԵԿ-ին` տարբեր վարչական շրջանակներում ՕԵԿ շքեղ գրասենյակներ բացելով: Ըստ այդ տեղեկությունների` նրանք Ա. Բաղդասարյանին ասել են, որ այլեւս չեն պատրաստվում ֆինանսական աջակցություն ցուցաբերել ՕԵԿ-ին, ինչն Ա. Բաղդասարյանին շատ անհարմար վիճակների մեջ է դրել»,-գրում է «168 ժամ»-ը: