«ՎԱԶ-2107» մակնիշի տաքսի ավտոմեքենան, հոկտեմբերի 31-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Դալար գյուղի կենտրոնական ճանապարհին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել երկաթբետոնե պատին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդն ու 6 ուղեւորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: