Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը հրաժարվել է մեկնաբանել իր հրաժարականի մասին լուրերը եւ արագ հեռացել ԱԺ նիստերի դահլիճից:
Նշենք, որ այս պահին Ազգային ժողովում տեղի են ունենում բյուջետային քննարկումները; Արմեն Գեւորգյանը հեռացել է վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթից անմիջապես հետո:
Հիշեցնենք, որ երեկ` հոկտեմբերի 31-ին, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պաշտոնանկության լուրից հետո, տեղեկություններ էին տարածվել նաեւ Արմեն Գեւորգյանի հրաժարականի մասին, սակայն ավելի ուշ հերքվել էին:




























