Առաջիկայում սպասվում են նոր պաշտոնանկություններ: Այս մասին, Ազգային ժողովում այսօր` նոյեմբերի 1-ին, լրագրողների հետ կայացած ճեպազրույցում հայտարարել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Էական փոփոխություններ չեն լինի, բայց կլինեն նոր պաշտոնանկություններ», - ասել է նա։
Ինչ վերաբերում է ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, ով երեկ պաշտոնանկ է արվել, Գալուստ Սահակյանը նշել է, որ իրենց կուսակցությունում գոհ էին նրա աշխատանքից։
Հիշեցնենք, որ երեկ` հոկտեմբերի 31-ին, պաշտոնանկ է արվել Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, նրան այդ պաշտոնում կփոխարինի պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը:




























