Այս տարվա 10 ամսում Հայաստան է ներկրվել 20 403 մեքենա, ինչը շուրջ 2 անգամ ավելին է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Այս մասին այսօր` նոյեմբերի 1-ին, հայտարարել է Հայաստանի Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային բաժնի պետ Նորիկ Սարգսյանը:

Նրա խոսքով, այդ քանակությամբ մեքենաների ներկրումն է նաեւ պատճառը ավտովթարների աճի:

Այս տարվա 10 ամսում Հայաստանում գրանցվել է 1866 ավտովթար, որի հետաւանքով մահացել է 249 մարդ, վիրավորվել` 2734-ը: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ավտովթարների թիվն աճել է 254-ով, որի հետեւանքով մահացել է 24 մարդ, վիրավորվել` 531-ը:

Ավտովթարների թվի աճը պայմանավորված է նաեւ ԱՊՊԱ-ի համակարգի ներդրմամբ: