Հայաստանի Ճանապարհային ոստիկանության Ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը հրաժարվել է մեկնաբանել Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ լուրերը եւ գնահատական տալ նրա աշխատանքին:
Նոյեմբերի 1-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում պատասխանելով համապատասխան հարցին` Նորիկ Սարգսյանն ընդգծել է, որ իրավունք չունի գնահատական տալ ղեկավարության աշխատանքին: Միեւնույն ժամանակ, գնդապետը նշել է Ճանապարհային ոստիկանության խնդիրների նկատմամբ Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի մշտական ուշադրության մասին:
Նշենք, Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի մոտալուտ հրաժարականի մասին ոչ պաշտոնական տեղեկատվությունը տարածվել էր նախօրեին:




























