Հայաստանի հանրապետական կուսակցությունն այսօր` նոյեմբերի 1-ի երեկոյան, ժամը 21-ին կրկին նիստ է գումարելու: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Ազգային Ժողովի պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Հարցին, թե խոսակցություններ են շրջում, որ նիստի ընթացքում քննարկվելու է նոր պաշտոնանկությունների հարցը, Գագիկ Մելիքյանը պատասխանեց, որ նիստի օրակարգը դեռ իրենց չի տրվել:

Նշենք, որ հոկտեմբերի 31-ին կայացած նիստից հետո հայտնի դարձավ Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրաժարականի եւ այդ պաշտոնում Վլադիմիր Գասպարյանի նշանակման մասին:

ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանն էլ այսօր Ազգային Ժողովում հայտնել էր, թե պաշտոնանկությունները շարունակվելու են: