Թուրքիայում վերջին օրերին թմրանյութերի անօրինական առեւտրի դեմ իրականացվող գործողությունների շրջանակում մեծ քանակությամբ թմրանյութեր են հայտնաբերվել։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝  Դիարբեքիրի ժանդարմերիայի հատուկ նշանակության ջոկատների, ոստիկանության հատուկ նշանակության ջոկատների եւ զինված ուժերի հատուկ ջոկատների մասնակցությամբ գործողությունների ընթացքում հայտնաբերվել են 28 մլն լիրա (18 մլն դոլար) արժողությամբ 44 տոննա 20 կգ թմրանյութեր։ 

Նշվում է, որ միայն Դիարբեքիրի Լիջեյի շրջանում «Կոբրա» տիպի ռազմական ուղղաթիռների ուղեկցությամբ իրականացվող գործողությունները տեւել են 2 օր։  Թմրանյութերը թաղված են եղել հողի տակ՝ հատուկ երկաթե տարրաներ մեջ։

Դիարբեքիրի նահանգապետ Մուսթաֆա Թոփրաքը պնդել է, թե այդ թմրամիջոցներից ստացվող եկամուտը կազմել է PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) ֆինանսական աղբյուրների մի մասը։