Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Չրաղան պալատում հանդիպել է Պակիստանի իր գործընկերոջ՝ Ասըֆ Ալի Զերդարիի հետ։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝  երկու նախագահները հանդիպման ընթացքում քննարկել են Աֆղանստանի անվտանգության եւ տնտեսական խնդիրների հետ կապված թեմաները։  Մամուլի համար փակ անցկացված հանդիպմանը մասնակցել է նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։