Հայաստանի ճանապարհային ոստիկանությունում երթուղային տրանսպորտի եւ տաքսիների վարորդների անիրազեկությունը համարում են լուրջ խնդիր:
Նոյեմբերի 1-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում պատասխանելով «երթուղային տաքսու կամիկաձե վարորդների» մասին հարցին` ՀՀ Ճանապարհային ոստիկանության Ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը նշեց, որ ինքը եւս անհանգստացած է հասարակական տրանսպորտի անիրազեկ վարորդների մեծ քանակից: Նրա խոսքով` ՃՏՊ-ի ամեն երկրորդ մասնակիցը կամ տաքսի է, կամ երթուղային: Ամեն տարի երթուղայինների եւ տաքսիների գրեթե բոլոր վարորդները ամենքը մի քանի տուգանք են «վաստակում», դրանց մի մասը չի վճարվում, նույնիսկ գործը դատարան հանձնելու դեպքեր են լինում:
Այս համատեքստում Նորիկ Սարգսյանը հիշեցրեց երթուղային միկրոավտոբուսները ավտոբուսներով փոխարինելու քաղաքապետարանի ծրագրերը, ինչը, հնարավոր է, կբարելավի իրավիճակը:




























