Ռուսաստանում լույս է տեսել բրիտանացի գրող Էնթոնի Հորովիցի գիրքը, որը պատմում է Շերլոկ Հոլմսի նոր արկածների մասին: Հորովիցը նշանավոր Արթուր Քոնան Դոյլի ժառանգների պաշտոնական թույլտվությունն է ստացել «Բեյքեր-սթրիթի նշանավոր խուզարկուի մասին վեպ գրելու համար»:

Շերլոկ Հոլմսի արկածների շարունակությունը, որը կոչվում է  «Մետաքսի տուն», Բրիտանիայում լույս է տեսել սեպտեմբերին, իսկ այժմ արդեն թարգմանվել է ռուսերեն: Վեպում գործում են նույն հանրահայտ հերոսները` Հոլմս, Վաթսոն, միսիս Հադսոն, ինսպեկտոր Լեստրեյդ:  Պատմությունը գրվել է հենց Քոնան Դոյլի լեզվով:

 «Դոկտոր Վաթսոնը պատմում է առաջին դեմքով: Բեյքեր սթրիթի 221Բ տան հանրահայտ բնակչի մասին գրված վերջին պատմվածքից 106 տարի անց Վաթսոնը վերջապես բացահայտում է Հոլմսի գործի գաղտնիքը, որը ոչ մի կերպ  չէր կարող հրապարակվել  մեծ խուզարկուի կենդանության օրոք:  Պատճառը պարզ է. պատմությունն այն աստիճանի ցնցող է, որ նախկինում ուղղակի  անհնար էր հրապարակել»,-  հայտնում է «Ինտերֆաքսը»