Ֆրանսիայի արեւելքում գտնվող Մյուլուզ քաղաքում բնակելի շենքերից մեկում, նոյեմբերի 1-ին տեղի ունեցած պայթյունի, ապա նաեւ բռնկված հրդեհի հետեւանքով 3 մարդ է մահացել: Այս մասին հայտնել է Վերին Ռեյնի դեպարտամենտի ոստիկանությունը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ընդհանուր առմամբ, այդ տանն ապրել է 5 մարդ: Գտնվել են 40 եւ 84 տարեկան կանանց, ինչպես նաեւ 16-ամյա մի երիտասարդի մարմինները: Մյուս երկու բնակիչներն այդ պահին շենքում չեն եղել: Մահացողներն իրար հարազատներ են. մայրը, որդին ու տատիկը:
Հրշեջները դեռ չեն պարզել պայթյունի պատճառները: Առաջին հարկում գտնվում էր վարսավիրանոցը եւ տրանսպորտային մի ընկերության մասնաճյուղը:
Ականատեսները պատմել են, որ պայթյունից անմիջապես հետո տեսել են շենքից փախչող մի մարդու: Հետաքննությունը, սակայն, հստակ վարկած չունի:




























