Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանի որոշմամբ, նոյեմբերի 4-ին, ժամը 11.00-ին կգումարվի Երեւան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ։ NEWS.am-ին Երեւանի քաղաքապետարանից հայտնեցին, որ նիստի օրակարգում կա ընդամենը մեկ կետ՝ «Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների ժամկետը սահմանելու մասին»:
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը օրեր առաջ հրաժարական էր տվել Երեւանի քաղաքապետի պաշտոնից Իսկ երեկ :Հայաստանի հանրապետական կուսակցությունը գործադիր նիստում որոշում է կայացրել Երեւանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը:




























