Էրզրումի օդանավակայանում ղրղըզական օդանավը, հոկտեմբերի 31-ին, թեւով հարվածել է վրացական օդանավին եւ վնասել այն:

Վրացական Sky Geogia ավիաընկերության ԻԼ-76 օդանավը, որը հումանիտար բեռ էր տեղափոխում եվրոպական գործընկերների համար, լրջորեն վնասվել է: Այս մասին «Նովոստի Գռուզիա»-ին հայտնել է ավիաընկերության տնօրեն Գերոգի Կոդուան:

Նրա խոսքով, բեռը նախատեսված է եղել Թուրքիայում երկրաշարժից տուժածների համար:

«Օդանավը տեղում կանգնած է եղել, երբ շարժվող ղրղըզական օդանավը շրջադարձի ժամանակ թեւով հարվածել է մեր օդանավին: Բարեբախտաբար, այդ պահին անձնակազմ օդանավում չի եղել, բայց վնասը մեծ է եւ դժվար թե հնարավոր լինի վերանորոգել օդանավը»,-,-հայտարարել է Կոդուան:

Նրա խոսքով, ներկայումս ավիաընկերության ներկայացուցիչները եւ Վրաստանի քաղավիացիայի վարչությունը գտնվում են Թուրքիայում` տեղի ունեցածն ուսումնասիրելու համար: