Ադրբեջանական բանակում զինվոր է մահացել:
Ինչպես հաղորդում է APA-ն, միջադեպն արձանագրվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության N զորամասում, որը տեղակայված է Բարդում:
Ազգային բանակի զինվոր, 18-ամյա Ազեր Աքիֆ օղլու Աբասզադեն մահացել է թոքաբորբից եւ ներքին արյունահոսությունից:
Նշենք, որ Աբասզադեն բանակ է զորակոչվել 2011 թվականին` Բիլյասուվարի շրջանի զինկոմիսարիատից:
Հիշեցնենք, որ վերջին 3 օրերին Ադրբեջանի բանակում, հիվանդությունից արդեն 3-րդ զինվորն է մահանում:




























