Վրաստանում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար ձերբակալվել է ազգությամբ հայ Անդրանիկ Մուրադյանը, գրում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:
33- ամյա Անդրանիկ Մարգարյանին ձերբակալել են Վրաստանի ՆԳ նախարարության հանցագործության դեմ պայքարի վարչության ծառայության աշխատակիցները:
Ըստ գործակալության, Թբիլիսիում առանց թույլատրության եւ լիցենզիայի գործում էր խաղային ակումբ, որտեղ հավաքվում էին տարբեր մարդիկ եւ խաղում էին «պոկեր», իսկ մի քանի օր անց ստանում կամ տալիս էին շահած եւ տանուլ տված գումարները: Խաղային ակումբը պատկանում էր ազգությամբ հայ Անդրանիկ Մուրադյանին, ով խաղացողներին տրամադրելով տեղ, նրանցից վերցնում էր որոշակի գումար, ինչպես նաեւ կարգավորում էր խաղացողների միջեւ առաջացած գումարային խնդիրները:
Անդրանիկ Մուրադյանի գործը այժմ հետաքննվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածով:




























