Սիրիայի իշխանություններն ականապատում են դաշտերը Լիբանանի հետ սահմանի առանձին հատվածներում: Ինչպես հաղորդում է France-Presse-ը, վկայակոչելով ականատեսներին, ականները դրվում են արդեն մի քանի օր շարունակ, սակայն պաշտոնական Դամասկոսը թաքցնում է այդ փաստը:
Ականները դրվում են սիրիա-լիբանանյան սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում, Հոմս քաղաքից ոչ հեռու:
Associated Press-ի փոխանցմամբ, ականապատելու որոշումը կայացվել է մարդկանց զանգվածային փախուստը դադարեցնելու նպատակով: Ականապատումը նաեւ կարգելի արմատական ընդդիմության առաջնորդներին թաքնվել հարեւան Լիբանանում, նաեւ կանխել զենքի մաքսանենգությունը Սիրիա:




























