Հայաստանի ազգային անվտանգության ծառայության բյուջետային ծախսերը 2012թ. կազմելու են 11 մլրդ 66 մլն դրամ: Այդ մասին նոյեմբերի 1-ին հայտարարել է Հայաստանի ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը` Ազգային Ժողովում ներկայացնելով պետբյուջեի նախագիծը:
2011թ. համեմատությամբ ԱԱԾ-ի ծախսերն ավելացել են մոտ 750 մլն դրամով: Այդ գումարի 600 մլն-ը ուղղվելու է աշխատավարձի ֆոնդին, որն ավելանալու է` հաշվի առնելով ծառայողական եւ զինվորական կոչումներին տրվող հավելավճարները:




























