Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հրաժարականի մասին խոսակցություններն անհիմն են: Այս մասին այսօր` նոյեմբերի 1-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ Խաչատուրովի հնարավոր հրաժարականը քննարկվում է հանրապետությունում պաշտոնանկությունների ֆոնին, որոնք սկիզբ առան Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրաժարականով:

«Բոլոր նմանատիպ խոսակցություններն ամբողջությամբ անհիմն են: Կարող եմ ձեզ վստահեցնել, որ ՊՆ ղեկավար կազմը ամբողջությամբ պահպանում է իր պաշտոննները եւ շարունակում է կատարել իր պարտականությունները»,- հայտարարել է Սեյրան Օհանյանը: