Վերջին օրերին տեղի ունեցած կադրային փոփոխությունները մեծ արձագանք են ունենում, բայց նման փոփոխություններով որեւէ խնդիր չի լուծվում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը:
«Մեկ ընդհանուր ցանկություն կա, որ Հայաստանում փոփոխություններ լինեն որակական առումով, բայց այս տեսակ փոփոխություններով որեւէ խնդիր չի լուծվում: Սրանք ավելի շուտ տեղափոխություններ են: Եթե իսկապես մեր խնդիրը նա է, որ հասարակության որակը բարձրանա, համակարգը առողջանա, համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ:
Մեկը լավ է աշխատում, մեկ վատ, որտե՞ղ թերացավ, որտե՞ղ ճիշտ չպահեց իրեն, սրանք հիմնական, գլխավոր հարցեր չեն»,- նշել է Շահբազյանը:
Վերջինիս խոսքով, նոր պաշտոնանկությունները լինելու դեպքում դրանք կրկին կոսմետիկ բնույթ են կրելու: Նման փոփոխությունները չեն կարող պայմանավորել կառավարության գործունեության, որի արդյունքները տեսնում ենք, փոփոխությունը»,- նշել է պատգամավորը:
Շահբազյանի կարծիքով, այստեղ որոշ ազդակներ գալիս են առաջիկա ընտրություններին: «Գուցե կադրային ամրապնդումներ են անհրաժեշտ, որ իշխանական թիմն ավելի արդյունավետ աշխատի: Որոշակիորեն, ոչ ամբողջականորեն, բայց դա եւս դեր ունի»,- նշել է նա:




























