Հայաստանի պաշտպանական ծախսերը 2012 թվականին կկազմեն 154,6 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 3,6 տոկոսը: Համեմատության համար նշենք, որ այդ ծախսերն ավելացել են 5,7 տոկոսով: Այս մասին նշվում է 2012 թվականի պետական բյուջեի նախագծում, որի վերաբերյալ լսումներն սկսվել են երկրի խորհրդարանում:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր, ԱԺ-ում հայտնել է, որ կադրային զինծառայողների միջին աշխատավարձը մնացել է նույնը: Լրացուցիչ միջոցներ են հատկացվելու ԶՈՒ գործող տեխնիկական բազաների պահպանման համար: