Միացյալ Նահանգները պետք է հարգի ՉԺՀ-ի հետ փոխադարձ պայմանավորվածությունները և դադարեցնի Թայվանի անջատողականների  աջակցումը։ Այս մասին լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ Պետական ​​խորհրդին կից Թայվանի գործերի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Չեն Բինհուան։

«Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին պահպանել «մեկ Չինաստան» սկզբունքը և ՉԺՀ-ի և Միացյալ Նահանգների երեք համատեղ կոմյունիկեները, ձեռնարկել կոնկրետ գործողություններ՝ «Թայվանի անկախությանը» չսատարելու իր պարտավորությունը կատարելու համար և դադարեցնել անջատողական ուժերին  կեղծ ազդանշաններ ուղարկելը»,- ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա ընդգծել է, որ Թայվանի հարցը Չինաստանի ազգային շահերի հիմքում է և հանդիսանում է ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունների ամենազգայուն կողմը։