Նամա և հերերո ժողովուրդների ներկայացուցիչները Նամիբիայի նախագահ Հեյգ Գեյնգոբին կոչ են արել հայց ուղարկել Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ) ընդդեմ Գերմանիայի՝ 1904-1908 թվականներին իրենց դեմ իրականացված ցեղասպանության համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Namibian թերթին։
«Հեյգ Գեյնգոբ, աջակցեք նամա և հերերո ժողովուրդներին և հայց ներկայացրեք ՄՔԴ ընդդեմ Գերմանիայի նամա և հերեր ժողովուրդների դեմ ցեղասպանության համար, չէ” որ դուք հավանություն եք տալիս ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդի Իսրայելի դեմ Հարավային Աֆրիկայի հայցին,- ներկայացուցիչների հայտարարությունն է մեջբերում պարբերականը։- «Գերմանիայի աջակցությունը պաղեստինցիների դեմ Իսրայելի ցեղասպանությանը հաստատում է ժամանակակից Գերմանիայի քաղաքականության պահպանվող գաղութատիրական բնույթը»:





























