Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում մարդկանց տեղափոխող բեռնատարն ընկել է ձորը։ Արդյունքում առնվազն 18 մարդ զոհվել է, 21-ը՝ վիրավորվել, հայտնում է AP-ն։

Բեռնատարի վարորդը, որը բեռնված էր և տեղափոխում էր բազմաթիվ ուղևորներ, մեծ արագությամբ ընթացել է Կոնգոյի հարավ-արևմտյան Քասանգուլու քաղաքի մոտակայքում գտնվող մայրուղով, երբ կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով մահացել է 18 ուղևոր։

Հաղորդվում է, որ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից վեցի վիճակը գնահատվում է ծանր։