2012 թ. հունվարի 1-ից փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները կարող են տարածքների վարձակալման պայմանագրեր կնքել առանց նոտարական վավերացման: Այդ մասին այսօր` նոյեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Գործարար շահերի պաշտպանության ցանց» հ/կ-ի նախագահ Գագիկ Պողոսյանը:
Նշենք, որ այսօր կառավարությունում տեղի է ունեցել փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը:
Գ. Պողոսյանի խոսքով` վարձակալական պայմանագրերն այսուհետ կգրանցվեն Անշարժ գույքի պետական կադաստրում, ինչը բավարար կլինի դրանց վավերականության համար: Բացի այդ` պետական տուրքը կգանձվի ոչ թե տարածքի մեծության հաշվարկով, այլ հաստատագրված չափով; Այսպիսով, ըստ Գ. Պողոսյանի, փոքր եւ միջին բիզնեսը կարող է ժամանակի ու գումարի խնայողություն ունենալ վարձակալական գործարքներ կնքելիս:




























