Իննամյա աղջիկը մահացել է գլխին կրակոցից, երբ զինված հարձակվողները փորձել են թալանել նրա հորը՝ դաշնային ոստիկանության գործակալին, որն աշխատում էր Արգենտինայի անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիխի բաժնում որպես անվտանգության աշխատակից, գրում է Buenos Aires Herald-ը։
Հանցագործությունը տեղի է ունեցել ժամը 09:15-ի սահմաններում Բուենոս Այրեսի Լոմաս դե Զամորա Վիլլա Սենտենարիո արվարձանում, հայտնել են դատական աղբյուրները։
Էդուարդո Ագիլերան՝ հերթապահությունից դուրս գտնվող ոստիկանը, դստեր հետ մեքենայով անցնում էր Պիո Բարոխա և Պարիսա փողոցների անկյունով։ Նրա վրա հարձակվել են զինված կողոպտիչներ, ովքեր պահանջել են հրաժարվել իր մեքենայից։ Ըստ տեղեկությունների՝ նա դիմադրել է՝ փորձելով ծառայողական զենքով կանգնեցնել հանցագործներին։
Սկսվել է փոխհրաձգություն, ինչի հետևանքով գլխից և ձեռքից վիրավորվել է իննամյա աղջիկը՝ Ումման։
Հանցագործներին հաջողվել է փախչել, իսկ աղջկան ուղղաթիռով շտապ տեղափոխել են Չուրրուքի ոստիկանական հիվանդանոց, որտեղ նա ստացած վնասվածքներից մահացել է։
Նախագահ Խավիեր Մայլին իր ցավակցությունն է հայտնել անվտանգության նախարարին և խոստացել «ստիպել նրանց վճարել»:




























