ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհուրդը Ալմաթիում (Ղազախստան) կայանալիք նիստի ընթացքում 20-ից ավելի հարցեր կքննարկի: Ինչպես «Ինտերֆաքսին» հայտնել է պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության մամլո քարտուղար Միխայիլ Սեւեստյանովը, նոյեմբերի 2-ին Համագործակցության երկրների ներկայացուցիչները համաձայնեցրել են օրակարգի հարցերը: Նա նաեւ տեղեկացրել է, որ ԱՊՀ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների 61-րդ նիստը կգլխավորի ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը:
Նիստի մասնակիցները մասնավորապես կվերլուծեն ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի մարմինների 2011թ. ընթացքում կատարած աշխատանքը եւ կուսումնասիրեն 2012թ. աշխատանքային ծրագիրը:
Պաշտպանության նախարարների խորհրդի աշխատանքին կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղըրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունները:




























