Իսրայելը բալիստիկական հրթիռ է փորձարկել: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, հրթիռը բաց է թողնվել Իսրայելի կենտրոնական  հատվածում գտնվող Պալմահիմի հրաձգարանից:

Israel Radio-ն տեղեկացնոում է, որ փորձարկումն անցկացվել է շարժիչի աշխատանքը ստուգելու նպատակով:

Նշենք, համաձայն Մեծ Բրիտանիայի BASIC Trident Comission հետազոտողների խմբի` Իսրայելը նոր բալիստիկական հրթիռ է մշակում Shavit հրթիռակրի հիմքի վրա, որն օգտագործվում է հրթիռները տիեզերք դուրս բերելու համար: Եթե Թել-Ավիվը հաջողության հասնի, Իսրայելի բանակը կունենա միջմայրցամաքային բալիստիկական հրթիռ:

Պաշտոնապես, Իսրայելը ատոմային ակումբին չի պատկանում, քանի որ այդ երկրի իշխանությունները երբեք պաշտոնապես չեն հայտարարել, բայց չեն էլ հերքել  երկրում ատոմային զենքի առկայությունը:  Ամեն դեպքում, համարվում է, որ Իսրայելը ատոմային տեխնոլոգիաներ ունի: Սթոքհոլմի աշխարհի հիմնախնդիրների ուսումնասիրության ինստիտուտի (SIPRI) գնահատմամբ` Իսրայելը 80 ատոմային մարտական լիցք ունի, իսկ  BASIC Trident Comission-ը երկրի ատոմային պահուստները գնահատում են 100-200 մարտագլխիկ: