Չինաստանի արեւելյան Ցզյանսի նահանգի Սինյու քաղաքի շենքերից մեկում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 39-ի։ Այս մասին հայտնում է Xinhua-ն։

Տեղի արտակարգ իրավիճակների արձագանքման և հրդեհային կառավարման շտաբի տվյալներով՝ հրդեհը տեղի է ունեցել կեսօրին Սինյու քաղաքի Յուշույ թաղամասի Տյանգոննան պողոտայի փողոցային խանութի առաջին ստորգետնյա հարկում։

Այս պահին փրկարարական աշխատանքներն ավարտված են։