Թուրքիայից դուրս եւս շարունակվում են Թուրքիային ուղղված քննադատությունները՝ KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն) գործի շրջանակներում 5 օր առաջ ձերբակալված Ռագըփ Զարաքոլուի ձերբակալությունը։
Firat գործակալության փոխանցմամբ՝ թուրք հայտնի իրավապաշտպան, «Բելգե» հրատարակչատան խմբագիր Ռագըփ Զարաքոլուի ձերբակալությունը քննադատել են «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, «Հրատարակիչների միջազգային միություն»-ը, Ֆրանսիայում «Հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդ»-ը եւ այլ կառույցներ։
Թուրքական իշխանությունների ուղղված քննադատություների մեջ նշվել է, թե ոստիկանությունը ահաբեկչության պատրվակի տակ փորձում է լռեցնել ազգային փոքրամասնությունների հարցով զբաղվող ակտիվիստներին։
Նշենք, որ Ռագըփ Զարաքոլուն հայտնի իրավապաշտպան եւ հրատարակիչ է Թուրքիայում։ Նրա գլխավորած «Բելգե» հրատարկչատանը տպագրվել են Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ գրքեր։ Զարաքոլուն 2011-ի փետրվարին այցելել էր Հայաստան։




























