Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանն այսօր` նոյեմբերի 2-ին, հերքել է լուրերը տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հրաժարականի մասին:
«Այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում», - ասել է Արմեն Արզումանյանը:
Հիշեցնենք, որ երեկ իր հրաժարականի մասին հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, դրանից մեկ օր առաջ պաշտոնաթող էր եղել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, իսկ օրեր առաջ հրաժարական էր տվել նաեւ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:




























