Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Հաքքարի նահանգում նոյեմբերի 2-ին կրկին երկրաշարժ է գրանցվել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  4,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հաքքարի նահանգի Շեմդինլիի շրջանում։

Նշենք, որ Հաքքարիում օրեր առաջ կրկին երկրաշարժ էր գրանցվել՝ 5,4 մագնիտուդ ուժգնությամբ։

Հաքքարի նահանգը գտնվում է Վան նահանգի հարեւանությամբ։