ԱՄՆ գլխավոր քարտուղար Բան Կի-Մունն այսօր` նոյեմբերի 2-ին, անակնկալ այցով ժամանել է Տրիպոլի, հաղորդում է «Ֆրանս Պրես»-ը` վկայակոչելով Լիբիայի մայրաքաղաքի օդանավակայանի իր աղբյուրը:

Գործակալության փոխանցմամբ, սա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջին այցն է Լիբիա` Քադաֆիի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ հակամարտության սկզբից ի վեր: Այցի եւ դրա ժամկետների մասին ոչինչ չի հաղորդվում:

Ավելի վաղ այս շաբաթվա սկզբին, Տրիպոլի էր ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Նրա այցը համընկել էր Լիբիայում ՆԱՏՕ-ի գործողությունների ավարտի հետ:

Լիբիայում զինված ապստամբությունը շարունակվեց 9 ամիս, որի ժամանակ զոհվեցին հազարավոր մարդիկ, մեծ վնաս հասցվեց երկրի տնտեսությանը: երկիրը 42 տարի գլխավորած Մուամար Քադաֆին ապստամբների կողմից բռնվեց, ապա սպանվեց հոկտեմբերի 20-ին, իր հարազատ Սիրտ քաղաքում: