Ոչ մի վատ բան չկա, որ մինչեւ խորհրդարանական ընտրություններ մնացած 5-6 ամսվա ընթացքում փոխվի խորհրդարանի նախագահը: Այդ մասին, նոյեմբերի 2-ին, հայտնել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Ես մեծ նշանակություն եմ տալիս Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի պետի պաշտոնին: Ինձ համար կարեւոր է իմ կուսակցության ապագան, որտեղ էլ տեսնում եմ իմ անձնական ապագան»,- ասել է Աբրահամյանը:
Նրա խոսքով, ընտրություններից հետո իր հնարավոր պաշտոնը չի քննարկվել: «Ցանկացած դեպքում այն ավելի վատ չի լինի, քան այժմ: Լրագրողներին խորհուրդ եմ տալիս ոչինչ չբացառել: Ո՞վ էր քննարկում իմ հրաժարականը: Քննարկում էին ամեն ինչ, բացի իմ հրաժարականից»,- ասել է խորհրդարանաի նախագահը:
Նա հիշեցրել է, որ 2007-08 թվականներին, երբ ղեկավարում էր նախընտրական շտաբերը, եւս չի պահպանել իր պաշտոնը: «Փոխվարչապետի պաշտոնից ես անցա նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնին: Երբ ինձ տեղափոխեցին խորհրդարանի նախագահի պաշտոնին, եւս ոչ ոք չէր սպասում: Այնպես որ ոչինչ մի բացառեք, բառի դրական իմաստով»,- նշել է Աբրահամյանը:




























