«Lydian International Ltd»  ընկերությունը հայտարարել է  Հայաստանում ոսկու արդյունահանման «Ամուլսար» նախագծի արդյունքների մասին: Այդ մասին տեղեկացնում է  «Resource Clips»: Վերլուծությունները ցույց են տալիս հետեւյալը.

1,6 գ/տ ոսկի` 146 մետրի վրա
(այդ թվում` 19,5 գ/տ  5 մետրի վրա),
1,5 գ/տ` 138 մետրի վրա,
1,1 գ/տ` 101 մետրի վրա,
1 գ/տ` 81 մետրի վրա,
1 գ/տ` 66 մետրի վրա,
3,5 գ/տ` 12 մետրի վրա,
1 գ/տ` 35 մետրի վրա,
1 գ/տ` 28 մետրի վրա:

Ընկերության նախագահ Թիմ Քոլինն ասել է. «Բնահողի նոր գեոքիմիական տվյալները բարձր տեղակացվածություն են ապահովում  եւ ավելի են մեծացնում Ամուլսարում չստուգված ռեսուրսների պոտենցիալն ու հետագա հետախուզական հորատման անհրաժեշտությունը»: