Թուրքիայի Օդու նահանգի Իքիզջեյի շրջանի դպրոցներից մեկի 40-ամյա ուսուցիչ Հյուրմեթ Աթարը 10-13 տարեկան աղջիկ աշակերտների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար 176 տարի եւ 9 ամիս ազատազրկման է դատապարտվել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Հյուրմեթ Աքթարի դեմ Օրդուի նահանգապետարանը հետաքննություն էր սկսել 2009-ին, երբ աշակերտներից մեկի հայրը էլ-փոստով հայտնել էր Օրդուի նահանգապետարանին, որ ուսուցիչը աշակերտներին խաբեությամբ այլ վայրեր է տանում եւ սեռական ոտնձգության ենթարկում։

Այնուհետ Հյուրմեթ Աթայի դեմ քրեական գործ է հարուցվել։ Ամբողջ դատական գործընթացի ընթացքում ուսուցիչը չի ընդունել իր մեղքը։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել 15 աշակերտուհիների նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնելու մեջ եւ դատապարտել 176 տարի 9 ամիս ազատազրկման։