«Մեծ քսանի» գագաթաժողովը Կաննում անցկացվում է լարված իրավիճակում, հաղորդում է ռուսական «Վեստին»:Ըստ աղբյուրի` Հունաստանի փրկությունը եւ եվրոյի ճակատագիրը երկրորդական են դարձրել օրակարգի մնացած հարցերը: Գերմանիայի եւ Ֆրանսիայի առաջնորդներն առաջին անգամ հրապարակավ հայտարարեցին. Հունաստանը, հնարավոր է, ստիպված լինի լքել արժեթղթային միությունը:
Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել ֆինանսապես օգնել Եվրամիության երկրներին, բայց տնտեսության վերականգնման հարցում Եվրոպան ինքը պետք է օգնի իրեն:Նիկոլա Սարկոզին կատարելիք առաքելություն ունի` «քսանի» իմաստը վերականգնելը: Անցնող գիշեր Հունաստանի ուլտիմատումից հետո եվրոյի փլուզման թեման դադարեց տաբու լինելուց, եւ այդպիսի նորությանը դեռ հարմարվել է պետք: Փաստացիորեն, G20-ը փոխում է ձեւաչապը` հերթականից վերածվելով արտակարգի:
Հիշեցնենք, «քսանի» պաշտոնական ծրագրում Հունաստանի վարչապետ Պապանդրեուն տեղ չունի, բայց նախօրեին նրան հրավիրել էին բացատրություն տալու: ն Այդպես էլ չհաջողվեց Հունաստանին համոզել հանրաքվե չանցկացնել: Բայց հարցի ձեւակերպումն այժմ թելադրում է «եվրոեռյակը». «Պատրա՞ստ է Աթենքը մնալ եվրոգոտում»: Եթե Հունաստանը հանրաքվեի ընթացքում «ոչ» ասի, ոչ օգնություն կլինի (8 մլրդ եվրո), ոչ փրկության հույս (Հունաստանի պետական գանձարանը գրեթե դատարկ է):
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին արդեն ասել է, որ ԵՄ-ն պատրաստ է օգնել Հունաստանին, քանի որ նրբանկատությունը Եվրոպայի հիմքն է, բայց Հունաստանը չի կարող ստանալ վեցերորդ տրանշը, քանի դեռ Աթենքը չի կատարել եվրոգոտու համաժողովի որոշումները եւ անցկացվելիք հանրաքվեի անորոշության հարցը չի հանվել:Բացի հունական ցավալի թեմայից, այլ թեմաներ էլ կքննարկվեն: Գլխավորը համառոտ ներկայացրել էր Դմիտրի Մեդվեդեւը գործարարների հետ հանդիպման ժամանակ` երրորդ էներգետիկական փաթեթ:Կաննի գագաթաժողովը աշխատանքը կշարունակի վաղը, եւ, ինչպես միշտ, կսկսի Աթենքի նորություններից: Հունաստանի կառավարությունունը պառակտված է, վարչապետին չեն ընդունում նույնիսկ կուսակիցները: Օրվա կեսին լուր ստացվեց, որ հանրաքվեի անցկացմանը դեմ է նաեւ ֆինանսների նախարարը:Ինչպես պարզվեց, դեֆոլտի դեպքում դրահմ տպելը դեռ գործի կեսն է: Բանն այն է, որ լիսաբոնյան պայմանագիրը չի նախատեսում եվրոգոտուց դուրս գալը` առանց Եվրամիությունից դուրս գալու:
Նման մեծ ձեւաչափերը ամենահարմարն են անխուսափելիին հարմարվելու համար: Նիկոլա Սարկոզին վաղուց է հայտարարել, որ Հունաստանի Եվրամիություն մտնելը սխալ էր: Ոմանք կարծում են, որ Հունաստանի ելքը եվրոգոտուց ոչ թե փրկության գործողությունների ձախողում կլինի, այլ այդ սխալն ուղելու լավ հնարավորություն:Հունաստանում ամեն ինչ այնքան խառն է, որ սկզբում լրատվամիջոցները տեղեկացրել էին վարչապետ Պապանդրեուի հրաժարականի, հետո ազգային միասնական կառավարություն ձեւավորելու վերջինիս մտադրության մասին:




























