Թերթի տեղեկություններով` նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը բավականին կոպիտ մեթոդաբանությամբ է սկսել իր պաշտոնավարումը: «Բանն այն է, որ նա եկել եւ կոլեգիայի նիստ է նշանակել այն ժամանակ, երբ Ալիկ Սարգսյանն անգամ դեռեւս հասցրած չի եղել հավաքել իր իրերը ոսդտիկանապետի աշխատասենյակից: Վլադիմիր Գասպարյանը ոստիկաններին սկսել է հանձնարարականներ տալ, իսկ Ալիկ Սարգսյանը իր իրերն է այդ ժամանակ հավաքելիս եղել: Գասպարյանն այդ հավաքին հայտարարել է, թե երեք տարի խոսել եք, հիմա եկել է գործ անելու ժամանակը: «Էլ չենք խոսելու, գործ ենք անելու»,- իր հանդիպման առաջին օրն իսկ ընդգծել է Գասպարյանը: Համաձայնեք, որ սա անհարգալից վերաբերմունք է առաջին հերթին նրանց հանդեպ, ում հետ շարունակելու է աշխատել Վլադիմիր Գասպարյանը, եւ երկրորդ բացահայտ արհամարհանք առ Ալիկ Սերգեյիչը: Ստացվում է, որ Գասպարյանը սկսել է փնովել իր նախորդին ճիշտ այն պահին, երբ նա պաշտոնանյության լուրից անակնկալի եկած` սեփական իրերն է հավաքելիս եղել»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
«Չորրորդ ինքնիշխանություն». Վլադիմիր Գասպարյանը փնովել է իր նախորդին
Տեղադրություն




























