2012 թվականի դեկտեմբերին լույս կտեսնեն դիմորդների համար նախատեսված մաթեմատիկայի եւ հայոց լեզվի խնդիրների ժողովածուները: Այս մասին, այսօր` նոյեմբերի 4-ին, լրագրողներին հայտնել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով, ժողովածուների մեջ կլինեն 5 հազար խնդիրներ, որոնք պատրաստվել են ԿԳՆ Գնահատման եւ թեսթավորման կենտրոնի կողմից:
«Այդ ժողովածուները կօգնեն բարձրացնել բարձր դասարանների աշակերտների նախապատրաստության մակարդակը եւ արդյունավետորեն լուծել կրկնուսույցներին դիմելու խնդիրը»,- ասել է Աշոտյանը:
Նրա ներկայացմամբ, առաջին հերթին որոշվել է ժողովածուներ հրատարակել հիմնական առարկաներից` մաթեմատիկա եւ հայոց լեզու, քանի որ այդ առարկաներից առնվազն մեկի քննությունը հանձնում է դիմորդների 90 տոկոսը:
«Այդ ժողովածուներից հետո թեսթեր կնախապատրաստվեն նաեւ այլ առարկաներից»,- ամփոփել է նա:




























